Բելառուսում տագնապով են հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը՝ հայտնել են Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Կոչ ենք անում բարեկամ Ադրբեջանի և բարեկամ Հայաստանի ղեկավարությանը զսպվածություն ցուցաբերել և պահպանել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ելնում ենք նրանից, որ ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ Բելառուսը կշարունակի բոլոր հասանելի ձևաչափերում ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար: