Աշխարհն արձագանքում է ադրբեջանական ագրեսիային:
Հայտարարություններ են հրապարակել Մոսկվան, Թեհրանը, Վաշինգտոնը, եվրոպական երկրները, միջազգային կառույցները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թուլացնելու համար։ Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգ է սահմանին վերսկսված բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը հորդորել է առավելագույն զսպվածություն ցուցաբերել և բոլոր հարցերը լուծել երկխոսության և գործող ձևաչափերի միջոցով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հորդորել է հավատարիմ մնալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին և իր աջակցությունը հայտնել տարածաշրջանում միջնորդական բոլոր ջանքերին։