Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ:
«Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ: ՆԱՏՕ-ն անհապաղ ապաէսկալացիայի և ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է անում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կոլոմինան։