ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդագրություններով, այդ թվում ՝ Հայաստանի ներսում քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրություններով։ Ինչպես արդեն հստակեցրել ենք՝ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»,- ասված է հայտարարության մեջ: