ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:
«Այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ: Ունենք զոհեր ու վիրավորներ: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք զոհվածների հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: