«Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը»,- այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը: Ելիսեյան պալատը տեղեկացրել է, որ նախագահը կոչ է անում երկու կողմերին՝ պահպանել հրադադարի ռեժիմը: