ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:
Ավելի վաղ Ռիքերը Երևանում էր: Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտոնատար անձանց հետ, քննարկել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր: