Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հաջողվել է ձեռք բերել հրադադար՝ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից և ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը:
«Այդ երկու երկրների սահմանային լարվածության ուղղությամբ մեծ աշխատանք է սպասվում, քանի որ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին»,- ասել է Կարասինը: