Ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը:
Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Հաջորդիվ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: