Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, անդրադառնալով ադրբեջանական սանդրանքին, Թվիթերում գրել է.
«2020 թվականի սցենարը կկրկնվի։ Այս գիշեր ադրբեջանական ռմբակոծություններով Սյունիքում և այլուր ոտնահարվում է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլինի միջազգային միասնական և անհապաղ արձագանք»: