Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգությունն է հայտնել ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակցությամբ։
«Մենք մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած հրետակոծության կապակցությամբ։
Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը և հորդորում ենք կողմերին գտնել խաղաղ լուծում»,- ասվում է կազմակերպության Թվիթերի գրառման մեջ։