ՀԱՊԿ քարտուղարությունը հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումն անընդունելի է համարում։
«2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում»,- նշված է մեկնաբանության մեջ:
ՀԱՊԿ քարտուղարությունից տեղեկացրել են, որ Հավաքական անվտանգության խորհրդին ուղղված՝ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպվել են ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքներ՝ իրավիճակի կարգավորման համար: