Եվրամիությունը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նա նշել է, որ շփումներ են ընթանում երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով:
Եվրամիության դիվանագիտության ղեկավարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: «Բոլոր ուժերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. պետք է հարգել հրադադարը»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։