ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին:
«Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես, հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը:
Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են, ավելին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ:
Այս ձեռագրին մենք ծանոթ ենք դեռևս 2020 թ. 44-օրյա պատերազմից ժամանակից:
Ինչպես այդ բոլոր դեպքերում, վերջին լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են»,- ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ: