Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։