ՍԱՏՄ-ն ներկայացրել է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողության արդյունքները:
Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 40 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 5-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով:
Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 108,200 կգ մսի վաճառքը: