Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածի հիմնանորոգման շրջանակում իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, վաքերի, մայթերի, իջատեղերի կառուցման, կամրջային անցման նորոգման և այլ աշխատանքներ։
Արդեն իսկ ավելի քան 6.5 կմ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։
Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունի 14 կմ է։ Այն սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։ Նշենք, որ այս ճանապարհը կարևոր ուղի է. միմյանց է միացնում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը։
Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ քոնսալթ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։