Սեպտեմբերի 5-12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2440 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 235, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ 72 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 6-ը՝ փակված, ևս 6-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 1-ը՝ փոխարինված համարանիշներով, 391-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 973-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 47 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1200 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 103 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 24, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 144 անձ։ 18 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 100-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 578-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 7 անձի։