Ուկրաինայի զինված ուժերի վերջին հաջողություններն ուկրաինացի և բրիտանացի գործընկերների հետ ամերիկյան հետախուզության աշխատանքի արդյունքն են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկ Ուորները CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:
Սենատորի խոսքով՝ ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունները «լարված են պահում ռուսական ուժերին»:
Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ հետախուզությունը, Ուկրաինայի գործընկերների հետ համագործակցության ամրապնդման շրջանակում, խորհուրդ է տվել Կիևին նախապատրաստվել Խարկովի մոտ ռազմական գործողություններ իրականացնելուն: Ամերիկյան և ուկրաինական ծառայություններն ակտիվացրել են հետախուզական տվյալների փոխանակումը հակահարձակումը ծրագրելիս: