Ազգային ժողովը քննարկում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունները: Ըստ նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ հիմնական նպատակը Հայաuտանում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաև մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական և նետողական uառը զենքի շրջանառության և արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմամբ:
«Նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական ու սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը»,- ասաց Գաբրիելյանը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանում վերջին տարիներին հրազենով կատարված հանցագործությունների մեծ մասն արվում է անօրինական հրազենից, իսկ օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է:
2017-2021 թթ. օրինական զենքով տեղի է ունեցել 22 հանցագործություն, տարեկան միջինը՝ 4 դեպք, իսկ անօրինական զենքից կատարվել է 296 դեպք, տարեկան միջինը՝ 59 դեպք: