ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտպանության նախարարության՝ շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։
«Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա: Շատ ու շատ մարդիկ տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից: Այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ:
Կարծում եմ՝ մի զինվորի նման ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ»,- ասաց Սիմոնյանը: