Արդարադատության նախարարությունն ամփոփել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ընտրվել են հետևյալ թեկնածուները.
1. Արթուր Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ,
2. Հասմիկ Հարությունյան - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:
Համաձայն Կառավարության 21.07.2022 թ. թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության երկրորդ բաժնի թեկնածուների կազմը հաստատում է վարչապետը, հետևաբար ընտրված անձանց թեկնածությունները կներկայացվեն վարչապետի աշխատակազմ և կհաստատվեն վարչապետի որոշմամբ: