Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն Երևանում այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Բյերդեն հայտարարել է, որ բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը մեր կառավարությանը: Երեկոյան արդեն կայացել է Հայաստանի և Համաշխարհային բանկի գործընկերության 30-ամյակին նվիրված հոբելյանական ընդունելությունը:
Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Համաշխարհային բանկը աշխատել են միասին տարաբնույթ ոլորտներում 100-ից ավելի ծրագրերի իրականացման համար՝ համագործակցելով ավելի քան 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելի շրջանակներում:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: