Թուրքիայի Ստամբուլ քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած զինված բախման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ Ադրբեջանի և Իրանի քաղաքացիներ, գրում է Sabah թերթը։
«Անհայտ պատճառով Սարիերի առևտրի կենտրոնում վիճաբանություն է ծագել երկու խմբի միջև, և որոշ ժամանակ անց այն վերաճել է ծեծկռտուքի, կողմերն ատրճանակներից կրակել են միմյանց վրա, արձակվել է 12 փամփուշտ։ Միջադեպի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ չորս ադրբեջանցի, մեկ իրանցի և մեկ թուրք։ Պարզվել է, որ Իրանի քաղաքացին միջադեպին չի միջամտել, վիրավորվել է, քանի որ ներկա է եղել դեպքի վայրում»,- գրել է թերթը։