Հունաստանը չի պատրաստվում ռուսական արտադրության С-300 ՀՕՊ համակարգեր ուղարկել Ուկրաինա, քանի որ դրանք անհրաժեշտ են հենց Հունաստանի պաշտպանության համար, հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը չի կարող լինել մեր երկրի պաշտպանության հաշվին: Մենք պայմանավորվել ենք ուղարկել հունական հետևակի մի շարք հին մարտական մեքենաներ՝ պայմանով, որ դրանք անմիջապես փոխարինվեն գերմանական ավելի ժամանակակից զրահատեխնիկայով։ Այս որոշման շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասել է վարչապետը։
Skai հեռուստաալիքը նկատել է, որ Հունաստանին պատկանող С-300 համակարգերը տեղակայված են երկրի կղզային մասում, և Վաշինգտոնում ինչ-որ մեկը սկսել է դիտարկել դրանք Ուկրաինա ուղարկելու հարցը՝ «հունական կղզիների ապառազմականացման» վերաբերյալ Թուրքիայի պահանջների լույսի ներքո: Աթենքը հերքել այդ տեղեկությունը: