Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին Էջմիածին քաղաքում մասնակցել են TOTAL կենտրոնի բացման արարողությանն ու
totalservice.am
կայքի շնորհանդեսին։
Կենտրոնը կոնցեպտուալ համալիր է, որտեղ ներկայացված են բարձրորակ շինարարական, այգեգործական գործիքներ, հաճախորդներին մատուցվելու են տարբեր ծառայություններ, ինչպես նաև իրականացվելու են կրթական ծրագրեր ուսանողների, վարպետների, վաճառող-խորհրդատուների համար։ Ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է «Մեհրաբյան և որդիներ» ընկերությունը։
«Կառավարությունը շատ է կարևորում տնտեսության արտադրողականության բարձրացումը, և այդ տեսանկյունից այս կենտրոնը շատ կարևոր առաքելություն ունի։ Իսկ խանութին կից գործող ուսումնական կենտրոնը տալու է այն գիտելիքները, որոնց շնորհիվ հաճախորդները կկարողանան առավել արդյունավետ օգտվել այս գործիքներից»,- նշել է Վահան Քերոբյանը։