Սեպտեմբերի 11-ին Իսրայել այցելած ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Այդ մասին ասված է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում։
«Տիկին Ավանեսյանին ուղեկցում էին Իսրայելում ՀՀ դեսպան տիար Արման Հակոբյանը և ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ տիկին Լենա Նանուշյանը»,- գրել է նա: