Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը:
«Ֆրանսիան ողջունում է 2022 թվականի օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բրյուսելյան հանդիպմանը հաջորդած հինգ հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից:
Մարդասիրական այս արարքը ևս մեկ քայլ է դեպի բոլոր գերիներին ազատ արձակելու նպատակը: Ֆրանսիան կշարունակի աջակցել երկու երկրների միջև մարդասիրական խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։