ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:
Շուրջ 30 ծնողի մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների բարձրացրած մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով: