Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան այցելել է STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված գիտության ճամբար (Science Camp):
Նախագահը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։
Թեմատիկ տաղավարներում ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները:
Գիտության ճամբար ծրագիրն անցկացվելու է մինչև սեպտեմբերի 11-ը: