Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոկը ժամանել է Կիև և հայտարարել, որ իր գործողություններն ազդարարում են Ուկրաինային Գերմանիայի շարունակական աջակցությունը` գրում է Die Zeit թերթը։
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ զենքի մատակարարմամբ, մարդասիրական և ֆինանսական աջակցությամբ»,- ասել է նա ժամանելուն պես:
Լրագրողները գրում են, որ այցը եղել է գաղտնի և անակնկալ։ Նախարարն անվտանգության նկատառումներից ելնելով Կիև է մեկնել գիշերային գնացքով։
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի այցն առաջացրել է գերմանացիների մի մասի դժգոհությունը:
«Այս կինը ներկայացնում է ոչ թե Գերմանիայի, այլ՝ Ուկրաինայի շահերը», «Թող մնա այնտեղ, նա Գերմանիայում պետք չէ». այս և նման այլ մեկնաբանություններ են տեղադրել Die Welt գերմանական պարբերականի ընթերցողները: