«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները վաղ առավոտից գործադուլ են անցկացնում:
Նրանք նշել են, որ Քրիստափորի փողոցը միակողմանի փակ է, ինչը խոչընդոտում է առևտրին:
Տիգրան Մեծի փողոցի կողմից հնարավոր չէ գնալ դեպի առևտրի կենտրոն, հետևաբար առևտուրը տուժում է: Հավաքվածները պատասխանատու գերատեսչություններից պահանջել են ճանապարհի երկկողմանի բացում:
Հրաչյա Ստեփանյան («Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակից) - Տիգրան Մեծի փողոցից «Փեթակ» գալու համար մուտքը փակ է, չեն կարողանում գալ, ստիպված մտնում են Սևանի փողոց, Սևանի փողոցից էլ «Փեթակը» մուտք չունի, առաջանում են դեպի «Երևան» տոնավաճառ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան