ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր գործընկերներին խնդրել է ԱՄՆ-ին չհիշեցնել ռուսական պատվիրակությանը վիզաներ տրամադրելու մասին, որոնք պետք է մասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին։
«Դեռ ժամանակ կա, ես իմ գործընկերներին խնդրեցի այս մասին այլևս չհիշեցնել ԱՄՆ-ին: Ամերիկացիներն ունեն իրենց պարտավորությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ պարտավոր է ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, ներառյալ ՝ գլխավոր վեհաժողովին»,- ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական պատվիրակությանն ամերիկյան վիզաներ տրամադրե՞լ են վեհաժողովին մասնակցելու համար:
Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը դիմել է Պետդեպարտամենտին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Լավրովին և ռուսական պատվիրակության մյուս անդամներին վիզա տրամադրելու պահանջով:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը։ Այն ենթադրում է բոլոր պատվիրակությունների առկա մասնակցությունը։