Չեխիայի կառավարության եվրոպական հարցերով նախարար Միկուլաս Բեկը հնարավոր է համարել Եվրամիությունից Հունգարիայի բացառումը՝ Ռուսաստանի նկատմամբ նրա դիրքորոշման պատճառով։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն այդ քայլին կդիմի հակառուսական պատժամիջոցներին չաջակցելու Հունգարիայի քաղաքականության պատճառով:
«Հունգարիան, իմ կարծիքով, հայտնվել է անդունդի եզրին և հիմա պետք է որոշի՝ հեռանա՞ այդ եզրից, թե՞ ռիսկի դիմի և ցատկի, որի հետևանքները չեմ ուզում շահարկել»,- ասել է Բեկը:
Նախարարը նաև հավելել է, որ մտադիր է առաջիկա ամիսներին ջանքեր գործադրել Բուդապեշտին համաեվրոպական քաղաքականությանը համահունչ պահելու ուղղությամբ։