Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Նովոսիբիրսկի մետրոպոլիտենի տնօրեն Չմիխաիլո Արկադիի հետ։ Այդ մասին ասված է Մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիմանը մասնակցում էին նաև Երևանի մետրոպոլիտենի շահագործման գծով տնօրենի տեղակալ Ս․ Եղիազարյանը և «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են մետրոպոլիտենի զարգացման խնդիրներին, նոր կայարանների կառուցման և շահագործման առանձնահատկություններին և երթևեկության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի»,- նշված է գրառման մեջ։