Երեկ Ժնևի հայ համայնքի մեր սիրելի հայրենակիցներին ներկայացրինք «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերը՝ ակնկալելով նրանց աջակցությունը դրանց իրականացման գործում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Հուսանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսի զարգացմանն ու ՀՀ քաղաքացիների կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը ոգևորիչ կլինեն Սփյուռքի մեր հայրենակիցների համար և իրենց բարեգործական ծրագրերում առաջնահերթություն կստանան»,- գրել է Աննա Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից: