Վաղը՝ ժամը 11:00-23:00-ն, հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսակետը ժամանակավորապես փակ է լինելու մաքսային կառավարման տեղեկատվական նոր համակարգի փորձարկման և ներդրման պատճառով՝ հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից։
Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո «Նինոծմինդա» մաքսային անցակետը կաշխատի սովորական՝ շուրջօրյա ռեժիմով։