Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններն են:
Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ-ի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը:
Սթիվեն Նիքսն անդրադարձ է կատարել ՄՀԻ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: