Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գտնվում է բժշկական հսկողության տակ, բժիշկներին անհանգստացնում է թագուհու առողջական վիճակի վատթարացումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թագուհին Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում է, արքայազն Չարլզը, նրա կինը՝ դքսուհի Կամիլան, ինչպես նաև արքայազն Ուիլյամը մեկնել են Շոտլանդիա։
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ ամբողջ երկիրն անհանգստացած է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի առողջության մասին լուրերով, և հավելել է, որ բրիտանացիների մտքերը միապետի ընտանիքի հետ են։
Թագուհին այժմ 96 տարեկան է։ Անցյալ ամռանը Մեծ Բրիտանիայում լայնորեն նշվեց նրա գահակալության 70-ամյակը։ Եղիսաբեթ Երկրորդը աշխարհի ամենաերկար ղեկավարած միապետն է և ամենատարեցը պետությունների գործող ղեկավարներից: