Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Արցախի Հանրապետության նախագահին կից հանրային խորհրդի՝ որպես խորհրդակցական մարմնի ստեղծման կազմակերպչական-իրակավան հարցերն ու կանոնադրության նախագիծը։
Շահագրգիռ քննարկումների արդյունքում ուղենշվել են հանրային խորհրդի ձևավորման և գործունեության ծավալման ժամկետները, սկզբունքներն ու կարգը: