ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առցանց բանակցություններ կանցկացնի դաշնակիցների, այդ թվում՝ G7-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով վարչակազմի աղբյուրը, հայտնել էր, որ Վաշինգտոնը սեպտեմբերի 8-ին կհայտարարի Ուկրաինային 675 մլն դոլարի զենք մատակարարելու մասին։ Որպես օգնության նոր փաթեթի մի մաս, Միացյալ Նահանգները Կիևին կմատակարարի HIMARS հրթիռային համակարգեր, ռազմական մեքենաներ և այլ սարքավորումներ:
Հայտնի է դարձել նաև, որ Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ 11,7 մլրդ դոլար կխնդրի՝ Ուկրաինային աջակցելու համար։