Սննդամթերքի անվտանգությաքն տեսչական մարմնից տեղեկացնում են՝ այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը:
Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով: