ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Իջևանի բժշկական կենտրոնից 2022 թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Բերքաբեր բնակավայրում գտնվող լճի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով:
Կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն. հիշատակված լճում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած Արագածավան բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1961թ.:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտման համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: