ԱՄՆ իշխանություններն ընդունում են, որ ՌԴ-ում դեսպանի պաշտոնը դիվանագիտական առաքելության նախկին ղեկավար Ջոն Սալիվանի հեռանալուց հետո թափուր կմնա մի քանի ամիս կամ գուցե ավելի։ Այդ մասին գրում է Foreign Policy-ն:
Հրապարակման մեջ նշվում է, որ այս իրավիճակը, հավանաբար, պայմանավորված է երկու երկրների միջև ոչ բավարար հարաբերություններով։ «Ներկայիս և նախկին ամերիկացի դիվանագետները թերահավատորեն են վերաբերվում Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանին հավատարմագրի արագ տրամադրման հնարավորությանը»,- ասվում է նյութում։
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը լքել է պաշտոնը կնոջ՝ Գրեյս Ռոդրիգեսի մահվան պատճառով։
Այժմ Վաշինգտոնը ռոտացիա է պատրաստում Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար։ Միաժամանակ, Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակի իջեցման մասին խոսք չկա։