Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 14:24-ի դրությամբ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից։
«Այս պահի դրությամբ երթևեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։
Գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված է մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջի գրառման մեջ:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Երևանի մետրոպոլիտենում տեղի էր ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։