«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ից, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։