ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Լիզ Թրասը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են երկու երկրի միջև համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը, այդ թվում՝ հակազդեցությունը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հանդեպ՝ հայտնել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը և վարչապետ Թրասը կարևորել են սերտ համագործակցությունը շարունակելը, ներառյալ Ուկրաինային աջակցելը, Չինաստանի ստեղծած խնդիրների լուծումը, Իրանի միջուկային զենքի ստեղծման արգելքը, ինչպես նաև ապահովել կայուն և մատչելի էներգետիկ ռեսուրսներ»,- ասված է հայտարարության մեջ:
Կողմերը հաստատել են երկու երկրի միջև առանձնահատուկ հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել ավելի խորացնելու այդ կապերը, հավելել է Սպիտակ տունը։