ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է բրյուսելյան գործընթացին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին: Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը կայցելի տարածաշրջան:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերի բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ նոր պաշտոնում առաջին անգամ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանի առանցքային խնդիրները, փնտրելու ուղիներ՝ աջակցելու գործընկերներին, ինչպես նաև անմիջական և կառուցողական ներգրավվածություն ապահովել՝ կարգավորելու չլուծված խնդիրները և նպաստելու տարածաշրջանային հետագա գործակցությանը»,- ասել է Պատելը: