ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է:
«Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262 հազար՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ։
Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63 %-ը ժամանել են «Զվարթնոցով», ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է «Զվարթնոցի» ամբողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)։
Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով լուսանկարներ: