Այսօր շարունակվել է խստացված անասնահամաճարակային մշտադիտարկումը հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում:
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ:
Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը: